Home » 2012 » Մայիս » 27 » Իկեր Կասիլյաս. "Չեմ կարծում, որ ներկայիս կազմը զիջում է նախորդինին"
14:35
Իկեր Կասիլյաս. "Չեմ կարծում, որ ներկայիս կազմը զիջում է նախորդինին"
 Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ կազմի փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա թիմի ելույթների վրա "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ, քանի որ Իսպանիայի ընտրանին ցուցադրում է թիմային ֆուտբոլ: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է "փրկարար" Կասիլյասի խոսքերը. "Կարծում եմ, որ "ԵՎՐՈ 2012"-ին նախապատրաստելու համար մեզ տրամադրված քիչ ժամանակահատվածը ոչ մի կերպ չի կարող ազդել մեր ելույթների վրա: Եթե մենք հանկարծ վատ հանդես գանք Եվրոպայի առաջնությունում, ապա այս փաստը շատերը կարող են որպես պաշտպանություն օգտագործել, սակայն իսկական պրոֆեսիոնալը երբեք այդպիսի բան չի անի: Մեզ մոտ, իսկապես, կազմի փոփոխություն կա, սակայն այս կազմը հաստատ նախորդինից վատը չէ, որով մենք անընդմեջ դարձան Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ: Չեմ կարծում, որ ներկայիս կազմը զիջում է նախորդինին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0