Home » 2011 » Մարտ » 4 » Իկեր Կասիլյաս. "Մեր ավագը Մոուրինյոն է"
20:19
Իկեր Կասիլյաս. "Մեր ավագը Մոուրինյոն է"
Իսպանական "Լա լիգայի" 26-րդ տուրի շրջանակներում "Մալագայի" նկատմամբ ջախջախիչ 7:0 հաշվով տոնած հաղթանակից հետո Մադրիդի "Ռեալի" ավագ և հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ առանձնացրել է ոչ թե թիմի ռմբարկուներին, այլ ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Իսպանական պարբերականները մեջբերում են իսպանացի դարպասապահի խոսքերը. "Այսօր "Սանտյագո Բերնաբեուն" հիանալի խաղ վայելեց. մենք գերազանցում էինք հակառակորդին ողջ հանդիպման ընթացքում: Մեր ավագը Ժոզե Մոուրինյոն է: Մարզիչը միշտ  հասկանալի է ներկայացնում իր կարծիքը, իսկ մենք փորձում ենք հետևել նրա խորհուրդներին և հաջողության  ենք հասնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0