Home » 2012 » Նոյեմբեր » 10 » "Իմպուլսը" հաղթեց "Բանանցին"
17:34
"Իմպուլսը" հաղթեց "Բանանցին"
 Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության 29-րդ տուրում Դիլիջանի "Իմպուլսը" սեփական հարկի տակ հյուրընկալվել էր "Բանանցին" և 3-2 հաշվով առավելության հասավ: Այժմ թիմը 44 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ "Բանանցը" 19 միավորով շարունակում է մնալ վերջին տեղում: "Իմպուլսի" կազմում գոլեր հեղինակեցին Դիեգո Կաստրոն (34'), Նորայր Գյոզալյանը (56', 11մ.) և Եղիշե Վարդանյանը (70'): "Բանանցի" երկու գոլերը իրացրին Կարեն Հարությունյանը (43') և Արտակ Դաշյանը (45'): Ավելին անել "Բանանցի" խաղացողները չհաջողվեց:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 549 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0