Home » 2011 » Մարտ » 29 » Ինչ են խոսում Եվրոպայում
18:34
Ինչ են խոսում Եվրոպայում
 Հարգելի ընթերցողներ, այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնումի մի քանի տեղեկություններ եվրոպական ֆուտբոլից, որոնք չեն վրիպել մեր աչքից:

**Կատալոնական "Բարսելոնան" հետաքրքրված է իտալական Ա Սերիայի թիմերից մեկի` "Բոլոնիայի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի ծառայություններով:
Նշենք, որ այդ խաղացողին իրենց կազմերում են ցանկանում տեսնել նաև Միլանի "Ինտերը" և Թուրինի "Յուվենթուսը":


**Ռուսական Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը" կարծես համաձայնության է եկել գերմանական "Քյոլն" ակումբի ավագ և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսկու հետ: 25-ամյա գերմանացի հարձակվողի համար "Զենիթը" "Քյոլն" ակումբին կվճարի շուրջ 20 մլն. եվրո, իսկ Պոդոլսկու տարեկան աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 7 մլն. եվրո:
Նշենք, որ գերմանացի խաղացողին դեռ կարող են ձեռք բերել հռոմեական "Ռոման" և Մադրիդի "Ատլետիկոն", որոնք շարունակաում են որոշակի հույսեր փայփայել:
                                                                                                 
**Լոնդոնի "Չելսին" պատրաստվում է Մադրիդի "Ատլետիկոյին" առաջարկել 30 մլն. եվրո և ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկային, որպեսզի ձեռք բերի արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոյին. այս մասին հայտնում են մի քանի անգլիական թերթեր:                                                    
 




**Իտալական Միլանի "Ինտերը" ցանկանում է իր կազմում տեսնել գերմանական "Բունդեսլիգան" ներկայացնող Դորտմունդի 
"Բորուսիայի"  հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Նշենք, որ 22-ամյա լեհ ֆուտբոլիստի համար պայքարում են նաև հռոմեական "Ռոման" և իտալական "Պարման", սակայն խաղացողին առաջինը գնելու պաշտոնական առաջարկ է կատարել դեռևս իսպանական "Վալենսիան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 608 | Added by: mu | Rating: 4.0/4
Total comments: 0