22:28 Ինչ են խոսում Եվրոպայում | |
Արդեն ավանդույթի պես մի բան է դառնում այս շարքը: Ստորև շատ հակիրճ կներկայացնենք, թե ինչեր են գրել այսօրվա մամուլում, ինչեր են քննարկել և այլն:
Մադրիդի "Ռեալի" հարձակման առաջատար Քարիմ Բենզեման կարող է բաց թողնել "Տոտենհեմի" դեմ կայանալիք "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը` նոր ստացած վնասվածքի պատճառով: Նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի ընկերական հանդիպման ժամանակ, և ըստ նախնական տեղեկությունների բաց կթողնի շուրջ մեկ-երկու շաբաթ: Մախաչկալայի "Անժին" պատրաստվում է հերթական հնչեղ տրասֆերն իրականացնել այս ամռանը: Ըստ ռուսական մամուլի հաղորդած տեղեկատվության` "Անժիի" ղեկավարությունը համաձայնության է եկել իտալական "Միլանի" 33-ամյա կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի հետ և "մաֆիոզին" արդեն այս ամառվանից կխաղա Ռոբերտո Կառլոսի հետ: "Լիվերպուլը" երկարաձգել է պայմանագիրը բրազիլիացի հենակետային կիսապաշտպան Լուկաս Լեյիվայի հետ: Ակումբի ղեկավարությունը շատ բարձր է գնահատել բրազիլացու` ակումբին մատուցած ծառայությունները և այդ պատճառով էլ նրա հետ երկարաձգել է մինչև 2012թ. գործող պայմանագրի ժամկետները: Բրազիլական "Սանթոսի" ղեկավարութթյունը խորհուրդ է տվել Լոնդոնի "Չելսիին" հրաժարվել 19-ամյա տաղանդաշատ ֆուտբոլիստ Նեյմարին գնելու ծրագրից: "Սանթոսի" տնօրեն Լուիս Ալվարո Ռիբեյրոն նշել է, որ Նեյմարի խաղաոճն ընդհանրապես չի համապատասխանում անգլիական ֆուտբոլին և տղան հաստատ չի խաղա Անգլիայում: Արգենտինացի տաղանդավոր ֆուտբոլիստ Խավյեր Պաստորեն հայտարարել է, որ իտալական "Նապոլիի" սեփականատեր Մաուրիցիո Ձամպարինին ցանկանում է իր տրանսֆերից առավելագույն եկամուտ ստանալ: Նա նշել է, որ Ձամպարինին կվաճառի իրեն ամենաքիչը 40 միլիոն եվրոյի դիմաց, ինչից ինքը շատ դժգոհ է: Հավելենք, որ այս խաղացողով հետաքրքրվում են եվրոպական գրեթե բոլոր գրանդները: | |
|
Total comments: 0 | |