Home » 2012 » Փետրվար » 13 » Ինչ-որ մեկը թքեց Դե Խեայի վրա
19:23
Ինչ-որ մեկը թքեց Դե Խեայի վրա
 Բրիտանական հայտնի պարբերականները տեղեկացնում են, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" 25-րդ տուրի շրջանակներում կայացած "Մանչեսթեր Յունայթեդ"-"Լիվերպուլ" խաղի ժամանակ տեղի է ունեցել ևս մեկ սկանդալային իրադարձություն: Հանրահայտ The SUN պարբերականը մեջբերում է, որ ընդմիջման գնալիս անհայտ ինչ-որ մեկը թքել է "մանկունիանցիների" դարպասապահ Դավիդ դե Խեայի վրա: Թերթի աղբյուրներից մեկը ասել է. "Դե Խեան մոտենում էր հանդերձարան տանող թունելին, երբ ինչ-որ անհայտ մեկը թքեց նրա վրա: Երկու թիմերի խաղացողները չարությամբ արձագանքեցին այդ իրադարձությանը, և կարգապահական անձնակազմի աշխատողները կարողացան հանդարտեցնել մթնոլորտը":
   Այժմ այդ գործի մանրամասները կպարզի Անգլիայի Ֆուտբոլի Ասոցացիան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0