Home » 2012 » Նոյեմբեր » 4 » "Ինտերի" սեփականատիրոջը հաճելի չէ "Բարսելոնայի" խաղը
10:23
"Ինտերի" սեփականատիրոջը հաճելի չէ "Բարսելոնայի" խաղը
 Իտալական "Ինտերի" անվանի սեփականատեր Մասսիմո Մորատտին օրերս հայտարարել է, որ իրեն ընդհանրապես հաճելի չէ հետևել "Բարսելոնայի" խաղերին, քանի որ այդ գերթիմը հոգնեցնող ֆուտբոլ է ցուցադրում: "Ֆուտբոլը կյանքի գաղտնիքներից մեկն է: Երբեք չեք կարող վաղօրոք ասել, թե ով կարող է հաղթել այս կամ այն խաղում: Այդ պատճառով էլ ինձ համար հաճելի չէ դիտել "Բարսելոնայի" մասնակցությամբ խաղերը: Եթե Լեո Մեսսին էլ չլիներ, ապա այնտեղ ոչ մի հետաքրքիր բան, իրոք, չէր լինի: Ինձ համար ֆուտբոլում ավելի հետաքրքիր ոճեր էլ կան, քան նրանց գործածած "տիկի-տակա"-ն: Մի՞թե մենք պետք է մոռանանք երեք հպմամբ փոխանցումների, հակագրոհի ու գլխով հարվածների մասին: Ֆուտբոլը գեղեցիկ է իր ոչ միօրինակության մեջ, իսկ "Բարսելոնան" քանդում է այս խաղը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 536 | Added by: Hartsat | Tags: Բարսելոնա, Մասսիմո Մորատտի, տիկի-տակա, Ինտեր, Լեո Մեսսի | Rating: 5.0/1
Total comments: 2