16:32 "Ինտերն" ու "Մանչեսթեր Սիթին" հուլիսի 31-ին պարզեցնելու են Տևեսի ապագան | |
Իտալական հեղինակավոր Corriere Dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում հանդիպում է կայանալու իտալական "Ինտերի" և անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվելու է արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի տեղափոխությունը միլանյան ակումբ: Հիշեցնենք, որ վերջերս Տևեսը հայտարարել էր, որ մտադիր է այս ամռանը լքել "Մանչեսթեր Սիթին": Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել արգենտինացի ֆուտբոլիստի կինը, ով հրաժարվել է իր երեխաների հետ Մանչեսթեր տեղափոխվելուց: Օրեր առաջ բրազիլական "Կորինտիանսը" ակտիվորեն փորձում էր վերադարձնել Տևեսին, սակայն Բրազիլիայում փակվեց տրանսֆերային պատուհանը, և "Կորինտիանսը" չհասցրեց ավարտել բանակցությունները:Նշենք, որ հուլիսի 22-ին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Իտալիայի Սարդինիա կղզում հանգստացող Կառլոս Տևեսին նկատել են "Ինտերի" մարզական տնօրեն Մարկո Բրանկոյի հետ: ՀԳ. Կարծում ենք, որ վերջապես ավարտին կհասնի Տևեսի տրանսֆերային սագան: | |
|
Total comments: 0 | |