Home » 2011 » Ապրիլ » 8 » "Ինտերում" կքննարկեն Գվարդիոլային հրավիրելու հարցը
21:58
"Ինտերում" կքննարկեն Գվարդիոլային հրավիրելու հարցը

Ինչպես հայտնում են իտալական սպորտային լրատվամիջոցները, Իտալիայի նախորդ առաջնության հաղթող Միլանի "Ինտերի" ղեկավարությունն առաջիկայում կքննարկի կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ակումբ հրավիրելու հարցը, եթե թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդոն հեռանա ակումբից: Բրազիլացի մասնագետի` Լեոնարդոյի ապագան "ներաձուրրիների" թիմում հարցականի տակ է Իտալիայի առաջնությունում "Միլանի" հետ խաղի (այն ավարտվել է "ռոսոներիների" ստորացուցիչ հաղթանակով` 3-0 հաշվով) և "Չեմպիոնների լիգայի" քառորդ եզրափակիչի` գերմանական "Շալկեի" (այս խաղում Լեոնարդոյի թիմը կրկին պարտվել է կրկին ստորացնող հաշվով` 5-2) հետ հանդիպման պարտություններից հետո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 8