Home » 2012 » Հուլիս » 27 » "Ինտերում" տարօրինակ որոշումներ են կայացրել
18:29
"Ինտերում" տարօրինակ որոշումներ են կայացրել
 Իտալական "Ինտերի" ղեկավարությունը օրերս վերջնականորեն որոշել է, որ թիմի երկու նախկին անվանի առաջատարները` բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարը և իտալացի հարձակվող Ջամպաոլո Պացցինին, չպետք է հայտավորվեն "Եվրոպայի լիգայի" այս տարվա մրցաշարին, քանի որ նրանք արդեն պաշտոնապես տրանսֆերի են հանված: Այսպիսով` այդ խաղացողները չեն կարող մասնակցել եվրոպական մրցաշարի 3-րդ որակավորման փուլի "Հայդուկի" դեմ խաղերին, որոնք կայանալու են շուտով` օգոստոսի 2-ին և 9-ին: Հետաքրքիր է, որ հայտացուցակում չեն հայտնվել նաև սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը և երիտասարդ Ռիկկի Ալվարեսը, սակայն այս երկուսը կբացակայեն միմիայն վնասվածքի պատճառով: Ամենից անակնկալ որոշումը պաշտպան Դուգլաս Մայկոնի հայտավորում է խաղին, քանի որ վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, թե 30-ամյա բրազիլացին կհայտնվի Մադրիդի "Ռեալում", որը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել ուժեղ աջ եզրային խաղացողին:
   Հ.Գ.: Ժուլիո Սեզարի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի "Տոտենհեմը", իսկ ահա Ջ. Պացցինին ցանկանում է "Յուվենթուսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0