Home » 2013 » Հունվար » 10 » "Ինտերը" հետաքրքրվում է
22:03
"Ինտերը" հետաքրքրվում է
 Իտալական "Ինտերի" սպորտային տնօրեն Պյերո Աուսիլիոն մեկնաբանել է այն լուրը, թե իբր "ներաձուրիներին" հետաքրքրում է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Էդին Ջեկոն: "Մենք, իրոք, օրերս արդեն դիմել ենք "Ատալանտային" Սկելոտտոյի տրանսֆերի համար, քանի որ մեզ հետաքրքրում է այդ խաղացողը: Ինչ վերաբերում է արդեն Ջեկոյին, ապա պետք է նշել, որ մեր թիմի հարձակումը բավականին հարուստ է: Այն լրացրեց նաև Ռոկկին, ով օրերս էլ միացավ թիմին: Արդյո՞ք Սնեյդերը կհեռանա "Գալաթասարայ": Մենք բավականին հետաքրքիր առաջարկ ենք ստացել, բայց գործարքը ավարտուն կհամարվի, երբ համաձայնության գան 3 կողմերը: Սպասում ենք Ուեսլիի պատասխանին",- ասել է Աուսիլիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0