Իտալական "Ինտերի" կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինը դարձել է անգլիական գերակումբները գլխավոր տրանսֆերային թիրախը: Ինչպես նշում են բրիտանական հայտնի ԶԼՄ-ները, թե՛ "Մանչեսթեր Յունայթեդը", թե՛ "Տոտենհեմը", թե՛ "Չելսին" ու "Արսենալը" լրջորեն մտադրվել են գնելու տաղանդաշատ կիսապաշտպանին: Անգլիական մամուլը պնդում է, որ "Ինտերի" ղեկավարությունը կարող է համաձայնել վաճառել իր խաղացողին, եթե Ուեսլի Սնեյդերը որոշի չհեռանալ միլանյան թիմից:
|