07:31 "Ինտերը" կորուստներ կունենա | |
Իտալական "Ինտերի" հարձակվող Լյուկ Կաստայնոսը երեկ հայտարարել է, որ արդեն իսկ հիմա պատրաստվում է ամռանը հեռանալ թիմից բավարար խաղային ժամանակ չստանալու պատճառով: Ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս շատ երիտասարդ է և սխալ է, երբ իր տարիքում արդեն պահեստային խաղացող են դառնում: "Ակումբի ղեկավարությունը փորձում էր ինձ վարձավճարային հիմունքներով ինչ-որ իտալական ակումբի զիջել, բայց ես դրան համաձայն չեմ, այդ պատճառով էլ ինձ ուղղակի կվաճառեն: Իտալիայում ես այլ թիմում չեմ ցանկանում խաղել: Ես Հոլանդիայից մեկնել էի "Ինտերի" կազմում խաղալու համար, բայց ցավոք չստացվեց: Իհարկե, ընկճված եմ, բայց դե պետք է առաջ շարժվել",- ասել է երիտասարդ խաղացողը:
| |
|
Total comments: 0 | |