Միլանի "Ինտերի" ղեկավարությունն ակտիվորեն հարձակվողի փնտրտուքների մեջ է, քանի որ թիմի առաջատար կամերունացի հարձակվող Սամուել Էտո'ոն արդեն գրեթե տեղափոխվել է ռուսական Մանխաչկալայի ներկայացուցիչ "Անժի": Իտալացիների տեսադաշտում են Դիդյե Դրոգբան, Էյզեքել Լավեսսին և Կառլոս Տևեսը: Ինչպես տեղեկացնում է Football Italia ռադիոկայանը, այդ ցուցակը դեռևս գլխավորում է 33-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան: