Իտալական "Պալերմոյի" կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը կարող է հայտնվել Իտալիայի "Ա Սերիայի" երբեմնի չեմպիոն ու առաջատար "Ինտերում": Ներկայումս ֆուտբոլիստը գտնվում է միլանյան ակումբի ուշադրության կենտրոնում: "Ինտերի" սպորտային տնօրեն Մարկո Բրանկան արդեն իսկ հաստատել է ակումբի հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ: