Միլանի "Ինտերը" ցանկանում է այս ամռանը ձեռք բերել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" և Սերբիայի ազգային հավաքականի ձախ եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովին: "Ինտերի" սպորտային տնօրեն Մարկո Բրանկան հայտարարել է, որ իրենք վաղուց լրջորեն հետևում են սերբ պաշտպանին և հնարավոր է ամռանը պաշտոնական առաջարկ կատարեն "Սիթիին"` ֆուտբոլիստի ձեռքբերման համար: