Ինչպես հաղորդում է իտալական հանրահայտ La Gazzetta dello Sport պարբերականը, Միլանի "Ինտերը", վաճառելով իր առաջատար
Սամուել Էտո’ոյին, այժմ գումարներ ունի թիմն ուժեղացնելու համար: Ըստ պարբերականի` "Ներաձուրիների" գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին ցանկանում է մոտակա օրերի
ընթացքում մի քանի խաղացողների գնել և մարզչի գլխավոր թեկնածուն է գելզենկիրխենյան "Շալկեի" իսպանացի կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն, ում համար միլանցիները
պատրաստ են 10 մլն եվրո առաջարկել:
|