10:21 Ինյեստա. "Անգամ Ռոնալդուն է ինձ շնորհավորել" | |
Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային ընտրանու 28-ամյա առաջատար կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ ինքը ուրախ է անցած մրցաշրջանի տվյալներով Եվրոպայի լավագույն խաղացող ճանաչվելու կապակցությամբ: "Շատ դժվար է նման ճանաչում ստանալը` հաշվի առնելով, որ պայքարում ես բարձրակարգ խաղացողների հետ: Սակայն միշտ էլ հնարավորություն կա նման պատվի արժանանալու համար, եթե իհարկե չես վախենում մրցակիցներիցդ: Ես չէի սպասում սրան, բայցև հույսս չէի կորցնում: Կարողացա միայն մորս հետ խոսել, ով հնարավորություն չուներ ներկա գտնվել այս գեղեցիկ արարողությանը: Ինչ վերաբերում է իմ հիմնական մրցակից Քրիշտիանու Ռոնալդուին, ապա անգամ նա ջերմորեն շնորհավորեց ինձ",- ասել է Անդրես Ինյեստան:
| |
|
Total comments: 1 | |
| |