20:53 Ինյեստան վնասվածք է ստացել | |
Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական կիսապաշտպան Անդրես Ինյեստան "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի առաջին տուրի՝ իտալական "Միլանի" հետ խաղում թեթևակի վնասվածք է ստացել. այս մասին հաղորդում է Sports.es էլեկտրոնային պարբերականը: Նշենք, որ առաջին խաղակեսի ժամանակ Ինյեստան վնասել էր ծնկատակի ջիլը և չէր կարողացել շարունակել հանդիպումը։ Վերջինիս փոխարինել էր թիմի նորեկ Սեսկ Ֆաբրեգասը։ Ըստ նախնական տեղեկատվությունների` կատալան կիսապաշտպանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ:
| |
|
Total comments: 0 | |