Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան երեկ ուշ երեկոյան կայացած Իսպանիայի "Արքայական գավաթի" խաղարկության "Հոսպիտալիտի" հետ հանդիպման ժամանակ (Խմբ. խաղն ավարտվել է "կապտանռնագույնների" գերխոշոր 9-0 հաշվով հաղթանակով) վնասել է ոտքը: Ինչպես տեղեկացնում է կատալանների պաշտոնական կայքը, Ինյեստան ստիպված կլինի բուժման կուրս անցնել մոտակա 15 օրվա ընթացքում: