19:44 Ինյեստային կարող են պատժել | |
![]() ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ Ինյեստան միտումնավոր դեղին քարտ է ստացել, որ մասնակցի Մադրիդի "Ռեալի" հետ կիսաեզրափակիչ հանդիպումներին այսպես ասած "մաքուր" վիճակով։ Եթե Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվի, ապա նա ստիպված կլինի բաց թողնել "Ռեալի" հետ առաջին հանդիպումը, որը կայանալու է "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում։ Իսկ ահա դրա հետ կապված կատալոնական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես ասված է. "Մեր դիրքորոշման մեջ մենք հիմնվում ենք ֆուտբոլիստի պարկեշտության և հնարավոր որակազրկման տեղին չլինելու վրա: Սակայն "Բարսելոնան" հավատում է նաև, որ ՈւԵՖԱ-ի կողմից տարածած հայտարարության փաստարկները հիմնավոր են, թեև մենք միշտ վստահում ենք մեր ֆուտբոլիստներին` հավատալով նրանց ազնվությանն ու պարկեշտությանը": Համաձայն նախնական տեղեկատվության՝ ՈՒԵՖԱ-ն վերջնական որոշումը կընդունի այսօր` ապրիլի 20-ին: | |
|
Total comments: 0 | |