Գերմանական "Bild" պարբերականը պնդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը "Բավարիային" Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար Բաստիան Շվայշտայգերի տրանսֆերի համար վճարել է ընդամենը 6.3 մլն ֆունտ: Չնայած պաշտոնապես չի ֆիքսվել, թե գերմանացի 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն ինչ է արժեցել (թե՛ գերմանական, թե՛ անգլիական կողմը թափանցիկությամբ աչքի չի ընկել), սակայն բրիտանական ԶԼՄ-ները շտապել են հայտարարել 14.4 մլն ֆունտ արժողությամբ գործարքի մասին:
Եվ ահա այսօր պարզվում է, որ իրականում "Մանչեսթեր Յունայթեդի" գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին հաջողվել է հիանալի գործարք կնքել ընդամենը 6.3 մլն ֆունտի դիմաց:
|