01:32 Իրանցի կանայք չեն դիտի "ԵՎՐՈ 2012"-ի խաղերը | |
Իրանի կառավարությունն այսօր արգելել է իր երկրի կանանց դիտել "ԵՎՐՈ 2012"-ի հանդիպումները բարերում, սրճարաններում կամ ռեստորաններում: Ըստ երկրի իշխանության` նման միջոցառումները կարող են տարօրինակ կերպով ազդել կանանց հոգեբանությանը: "Շատ վատ իրավիճակ է, երբ տղամարդիկ ու կանայք միմյանց հետ են դիտում ֆուտբոլային հանդիպումները: Հաճախ տղամարդիկ կարող են հայհոյել խաղը դիտելիս կամ էլ գռեհիկ կատակներ անել միմյանց հետ, իսկ կանայք չպետք է լսեն դրանք: Կանայք պետք է գոհ լինեն մեր երկրի իշխանությունից, որ նման օրենք է կիրառվելու: Եթե նրանք ցանկանան ֆուտբոլ դիտել, թող դա անեն տանը բոլորից թաքուն",- ասել է երկրի փոխոստիկանապետ Բահմանա Կարգարան:
| |
|
Total comments: 0 | |