Home » 2012 » Օգոստոս » 16 » Իսպանացի ֆուտբոլիստները հերթական ռեկորդի հեղինակն են
09:31
Իսպանացի ֆուտբոլիստները հերթական ռեկորդի հեղինակն են
 Ինչպես հայտնում է իսպանական Marca հանդեսը, Իսպանիայի ազգային ընտրանին արդեն 77 խաղ անընդմեջ կարմիր քարտ չի ստացել. թե՛ ընկերական, թե՛ պաշտոնական խաղերում իսպանացի խաղացողները չեն արժանացել խաղադաշտից հեռացման, ինչը, իրոք, բացառիկ ռեկորդ է ողջ համաշխարհային ֆուտբոլի համար: "Սա, իրոք, անհավանական արդյունք է: Նման բան ոչ ոք գուցե այլևս չկարողանա էլ կրկնել: Ամենից հետաքրքիրն այն է, որ իսպանացիները շարունակում են բավական նուրբ խաղ ցուցադրել, ինչը նկատելի էր նաև Պուերտո-Ռիկոյի հետ երեկվա խաղի ժամանակ",- գրված է Marca հանդեսի այսօրվա համարում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 393 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0