Home » 2011 » Մարտ » 2 » Իսպանական ակումբները փնտրտուքների մեջ են
17:57
Իսպանական ակումբները փնտրտուքների մեջ են
Ուկրաինական Terrikon.com կայքը, հենվելով fichajes.net ինտերնետ պարբերականի ունեցած տեղեկությունների վրա, գրում է, որ իսպանական երկու ակումբներ հետաքրքրված են Դոնեցկի "Շախտյորի" ֆուտբոլիստներով:
Համաձայն այդ տեղեկությունների, իսպանական Մադրիդի "Ատլետիկոն" իր առջև նպատակ է դրել  ամռանը ձեռք բերել կենտրոնական պաշտպանի: Քանի որ "Շախտյորի" կենտրոնական պաշտպան Դմիտրի Չիգրինսկին "Չեմպիոնների լիգայում" հաջող է հանդես գալիս, գրավել է ակումբի ղեկավարության ուշադրությունը: Նրանք մտադիր են ուկրաինացուն իրենց շարքերը ներգրավել: Տրանսֆերի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 20 մլն. եվրո:
Միևնույն ժամանակ ուկրաինական վերոնշյալ կայքը տեղեկացնում է նաև, որ իսպանական "Սևիլյան", որտեղից ամռանը կհեռանան հարձակվողներ  Լուիշ Ֆաբիանոն և Նեգրոդոն, նույնպես փնտրտուքների մեջ է: Հնարավոր թեկնածուներից մեկը Դոնեցկի "Շախտյորի" հարձակվող Էդուարդո դա Սիլվան է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0