08:26 Իսպանական ակումբները խնայողաբար են ծախսում | |
Եվրոպական ակումբների տրանսֆերային այս գործունեությունը հետազոտելու ընթացքում պարզվել է, որ այս ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենից շատ գումարներ նոր խաղացողների գնման վրա ծախսել են անգլիական "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչները: Երկրորդ հորիզոնականում, որքան էլ զարմանալի է, իտալական "Ա Սերիան" է: Եթե "Պրեմիեր լիգայի" թիմերն ուժեղանալու համար այս ամռանը մոտ 313.1 մլն եվրո են ծախսել, ապա իտալական թիմերը` 281.3 մլն: Ըստ այդ հետազոտության` Իսպանիայի առաջնության թիմերը շատ պասիվ են նոր խաղացողներ գնելու հարցում. եթե անցած տարի նրանք ծախսել էին ավելի քան 384 մլն եվրո, ապա այս տարի այդ ծախսված գումարը չի անցնում 65 մլն եվրոյի սահմանը: Այս ցուցանիշով "Լա Լիգայի" ներկայացուցիչները զիջում են թուրքերին (66.3 մլն) և անգամ ռուսներին (115.1 մլն): Պատճառը տնտեսական ճգնաժամն է:
| |
|
Total comments: 0 | |