Լոնդոնի "Չելսիի" 22-ամյա եզրային հարձակվող Դանիել Սթարիջի ծառայություններով, պարզվում է, հետաքրքրված են ոչ միայն Անգլիայում, այլև հեռավոր Իսպանիայում: Ինչպես գրում է հանրահայտ Marca հանդեսը, անգլիացու ծառայություններով հետաքրքրվում են իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ Մադրիդի "Ռեալը" և կատալոնական "Բարսելոնան", որոնք պատրաստ են զգալիորեն լավ ֆինանսական պայմաններ առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստին:
|