08:30 Իսպանական "Լա լիգա". 33-րդ տուրի տեսություն | |
Իսպանական "Լա լիգայի" 33-րդ տուրը մեկնարկեց շաբաթ օրը: Կայացավ երկու հանդիպում. նախ Վալենսիայի "Մեստլիա" մարզադաշտում հանդիպեցին տեղի "Վալենսիան" ու Մադրիդի "Ռեալը", որն հանդես էր գալիս առանց հիմնական կազմի մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Գրեթե երկրորդ կազմով ու առանց մեծ ջանքերի արդեն առաջին խաղակեսում "Ռեալը" կարողանում է արտագնա
խաղում որոշել, թե ով է լինելու այս հանդիպման հաղթողը: Երկրպագուներն ականատես եղան գոլային հրավառության. 6-3 հօգուտ Մոուրինյոյի թիմի, ով հանդիպումից հետո լրագրողներին ասաց, թե այսուհետ "Արքայական թիմի" համար որևէ նշանակություն չունի, թե ում հարկի տակ է խաղում: Իրենք միշտ հաղթելու են: Այս խաղը նշանավորվեց նաև
նրանով, որ "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուաինը դարձավ հեթ-տրիկի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: Երկու գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ մադրիդցիների բրազիլացի աստղ Կական, ով կարծես թե վերջին խաղերում վերականգնել է նախկին մարզավիճակը, մեկ գնդակ էլ իր հաշվին գրանցեց Քարիմ Բենզեման: Իսկ ահա "Չղջիկներից" աչքի ընկան Սոլդադոն, Ժոնասը և Ալբան:
Մի քանի ժամ անց տեղի ունեցավ "Բարսելոնա"-"Օսանսունա" մրցավեճը, որն անցավ անչափ նյարդային պայքարում: Հանդիպման 24-րդ րոպեին Վիլյան առաջ մղեց "Կապտանռնագույններին", որից հետո խաղային առավելությունն անցավ "Օսանսունայի" ֆուտբոլիստների կողմը, ովքեր անընդհատ փորձում էին վերականգնել խաղի հաշիվ: Առանց առաջատարների հանդես եկող Գվարդիոլայի թիմը հիանալի էր պաշտպանվում և ոչ մի շանս բաց չէր թողնում արագ հակագրոհներ կազմակերպելու համար: Հանդիպման 88-րդ րոպեին, այդպիսի հակագրոհներից մեկի ժամանակ Մեսսին կարողացավ կրկնապատկել "Բարսելոնայի" առավելությունը, իսկ իր գոլերի թիվն էլ "Լա լիգայում" հասցնել 31-ի: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 2-0 հօգուտ "Բլաուգրանայի": Իսկ ահա կիրակի օրը կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը. Սևիլյայի "Ռամոն Սանչես Պիսխուան" մարզադաշտում տեղի "Սևիլյային" հյուրընկալվեց առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցնող "Վիլյառեսլը": Ծավալվեց շատ գրավիչ պայքար, որի արդյունքում բախտը ժպտաց դաշտի տերերին, որոնք էլ կարողացան 3-2 հաշվով հաղթանակ տոնել "դեղին սուզանավների" հետ պայքարում: "Սևիլյայից" աչքի ընկան Ռակիտիչը, Նեգրեդոն ու Ռոմարկը, իսկ ահա "Վիլյառեալից"` պաշտպան Մարչենան ու հարձակվող Ռոսսին: Մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. "ՍՊՈՐՏԻՆԳ" 1-0 "ԷՍՊԱՆՅՈԼ" "ՀԵՐԿՈՒԼԵՍ" 1-0 "ԴԵՊՈՐՏԻՎՈ" "ՄԱԼՅՈՐԿԱ" 2-0 "ԽԵՏԱՖԵ" "ՌԱՍԻՆԳ" 1-2 "ՄԱԼԱԳԱ" "ԱՏԼԵՏԻԿՈ" Մ. 4-1 "ԼԵՎԱՆՏԵ" "ԱՏԼԵՏԻԿ" Բ. 2-1 "ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ" Իսպանիայի "Պրիմերայի" 33-րդ տուրը կավարտվի այսօր: "Լա Ռոմարեդա" մարզադաշտում "Սարագոսան" կընդունի "Ալմերիային": | |
|
Total comments: 3 | |
| |