Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » Իսպանական "Լա լիգա". խաղից առաջ
20:59
Իսպանական "Լա լիգա". խաղից առաջ
Ուղղակիորեն րոպեներ անց կմեկնարկի իսպանական "Լա լիգայի" հերթական առաջնության 6-րդ տուրը: Այսօր տեղի կունենան 4 բացառիկ կարևորություն ներկայացնող հանդիպումներ. միմյանց հետ կմրցեն "Սևիլյան" ու առաջատարների խմբում ընդգրկված "Վալենսիան", Բիլբաոյի "Ատլետիկն" ու "Վիլյառեալը", Մադրիդի "Ռեալն" ու առաջնության նորեկ "Ռայո Վալեկանոն", իսկ տուրի կենտրոնական խաղը կկայանա կեսգիշերն անց՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին. Մադրիդի "Ատլետիկոն" կհյուրընկալվի կատալոնական "Բարսելոնային":
 Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կխաղա Մադրիդի "Ռեալը" առաջնության նորեկի հետ, քանի որ վերջին շրջանում մադրիդցիները պահերի իրացման հետ կապված խնդիրներ ունեն ու դժվարությամբ են գրավում (եթե իհարկե գրավում են) մրցակիցների դարպասը: Իսկ ահա կատալոնական "Բարսելոնան" կփորձի ցույց տալ, որ անցած մրցաշրջանում Մադրիդի "Ատլետիկոյի" հետ խաղերում ցուցադրած գոլառատ ու փառահեղ ֆուտբոլը պայմանավորված չէր այն հանգամանքով, որ մադրիդյան թիմը որոշակի ճգնաժամ էր ապրում: Բոլոր ֆուտբոլասերին խորհուրդ կտայինք հետևել նաև "Սևիլյա"-"Վալենսիա" խաղին, քանի որ սա նույնպես վճռորոշ խաղ է լինելու:
Վաղն էլ մրցասպարեզ կելնեն՝ "Մալյորկան" ու "Ռեալ Սոսյեդադը", "Լևանտեն" ու "էսպանյոլը", "Գրանադան" ու "Օսանսունան", "Սպորտինգն" ու "Ռասինգը", "Սարագոսան" ու "Մալագան", "Խետաֆեն" ու առաջնության առաջատար "Բետիսը", որն ուղակիորեն հիասքանչ մեկնարկ է ունեցել՝ 4 խաղերում ձեռք բերելով հնարավոր բոլոր 12 միավորները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0