08:20 Իսպանիայում անդունդներ են ստեղծվել | |
![]() Անակնկալ պարտություն կրեց "Վիլյառեալը". "դեղին սուզանավերը" չկարողացան հյուրընկալվելիս հաղթահարել առաջնության նորեկ "Գրանադայի" արգելքը: "Վալենսիան" էլ Ռոբերտո Սոլդադոյի միակ գոլի շնորհիվ կարողացավ հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ կորզել Խիխոնի "Սպորտինգից": Անդալուզյան "Սևիլյան" էլ սեփական հարկի տակ կարողացավ 1-0 հաշվով առավելության հասնել "Ռեալ Սոսյեդադի" նկատմամբ: Ամառվա ընթացքում գերազանց ձեռքբերումներ կատարած "Մալագան" կարողացավ Մարտին Դեմիչելիսի ջանքերով հաղթանակ կորզել "Մալյորկայից" և բարձրանալ 5-րդ հորիզոնական: Հ.Գ. Այսօր կկայանան 3-րդ տուրի մնացած 5 հանդիպումները, որոնցից հետաքրքրություն են ներկայացնում "Լևանտե"-"Ռեալ Մադրիդ" և "Ատլետիկ Բիլբաո"-"Բետիս" հանդիպումները: Հատկապես հետաքրքիր կլինի հետևել "Պրիմերա" վերադարձած "Բետիսի" խաղին, որը առաջին երկու տուրերի ընթացքում երկու հաղթանակ է տոնել և կորցրած միավորներով նույնիսկ առաջ է անցել "Բարսելոնայից": | |
|
Total comments: 0 | |