Home » 2012 » Օգոստոս » 19 » Իսպանիայում ֆուտբոլային նոր աստղ է ծնվում
11:04
Իսպանիայում ֆուտբոլային նոր աստղ է ծնվում
 Իսպանական "Լա Լիգայի" առաջին իսկ տուրում` "Սելտա"-"Մալագա" խաղում հետաքրքիր ռեկորդ է արձանագրվել. ընդամենը 16-ամյա կամերունացի ֆուտբոլիստ Ֆաբրիս Օլունգան, ով հանդես է գալիս "Մալագայի" կազմում և դաշտ էր մտել հանդիպման 58-րդ րոպեին` փոխարինելով իր 27-ամյա խաղընկեր Սեբաստյան Ֆերնանդեսին, կարողացել է հանդիպման արդեն 85-րդ րոպեին խփել այդ խաղի միակ գնդակը և հաղթանակ պարգևել իր թիմին: Հետաքրքիրն այն է, որ 16 տարեկան, 3 ամսական և 6 օրական կամերունացին դարձել է "Լա Լիգայի" ողջ պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ գոլ է հեղինակել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0