17:10 Իտալիայում չեն կասկածում Անտոնիո Կոնտեի որակազրկմանը | |
Ինչպես տեղեկացնում են իտալական մարզական մամուլի ներկայացուցիչները, Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամեն դեպքում կորակազրկվի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առնվազն 3-4 ամսով, քանի որ այնուամենայնիվ ինչ-որ առնչություն ունի Իտալիայում բռնկված բազմաթիվ պայմանավորված ֆուտբոլային խաղերի հետ: Ըստ իտալական դատարանի` հայտնի մարզիչն իմացել է, որ "Նովարա"-"Սիենա" (Խմբ. հենց վերջին ակումբն էլ ժամանակին նա է մարզել) պայմանավորված բնույթ ունի, սակայն այդ մասին չի հայտնել տեղի ոստիկանությանը, ինչը օրենքի լուրջ խախտում է:
| |
|
Total comments: 0 | |