Home » 2011 » Մարտ » 1 » Ջանլուիջի Բուֆոն. "Բոլորս հարգում ենք դել Ներիին"
20:46
Ջանլուիջի Բուֆոն. "Բոլորս հարգում ենք դել Ներիին"
Թուրինի "Յուվենթուսի" իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պետք է հանգիստ թողնի Լուիջի դել Ներիին և թույլ տա նրան աշխատել մինչ մրցաշրջանի ավարտը: Այս հայտարարության պատճառը եղել է այն, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը երկու անընդմեջ պարտություններից հետո  սկսել է նոր մարզչի փնտրել:
Իտալական պարբերականներն իրենց այսօրվա համարներում մեջբերում են իտալացի դարպասապահի խոսքերը. "Նա պետք է մնա, համենայն դեպս, գոնե մինչ հունիսը: Տարվա սկզբին ենթադրվում էր, որ նա մեծ վստահություն է վայելելու: Ավելի ճիշտ կլինի, եթե նա մնա թիմում մինչ այս մրցաշրջանի ավարտը: Եվ ֆուտբոլիստները չէ, որ պետք է նման որոշումներ կայացնեն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր պարտականությունները կատարի և անի այն, ինչի համար վարձատրվում է: Ես կարող եմ ասել, որ բոլոր խաղացողները հարգում են դել Ներիին: Մինչ "Ինտերի" հանդեպ տարած հաղթանակը մենք վստահ էինք, որ լավ մրցաշրջան ենք անցկացնում": 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 556 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0