00:07 Ջերարդը ուզում է գերազանցել Բեքհեմին | |
Անգլիական "Լիվերպուլի" ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ պատրաստ է լավացնել ազգային ընտրանու կազմում իր ելույթների թիվը: Այս պահին լավագույն ցուցանիշն ունի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ում հաշվին էլ 115 խաղ կա իր երկրի ազգային հավաքականում: 32-ամյա Ջերարդը անցյալ տարվա նոյեմբերին արդեն իսկ 100-րդ խաղն է անցկացրել "երեք առյուծների" կազմում: "Ես իմ առջև նպատակ եմ դրել իմ ազգային ընտրանու կազմում հնարավորինս շատ խաղերի մասնակցել: Ես կփորձեմ հնարավորինս գերազանցել իմ ընկերոջ` Դևիդ Բեքհեմի ռեկորդը: Դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ Դևիդին համարում եմ յուրահատուկ ֆուտբոլիստ",- ասել է "Լիվերպուլի" բազմափորձ ավագը, ով այսօր "երեք առյուծների" ավագն է նաև:
| |
|
Total comments: 0 | |