Home » 2012 » Մարտ » 14 » Ջերարդը պարտական է Սուարեսին
18:32
Ջերարդը պարտական է Սուարեսին
 Մերսիսայդյան "Լիվերպուլի" անփոխարինելի առաջատար և ավագ Սթիվեն Ջերարդը, երեկ անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում "Լիվերպուլի" կազմում անցկացնելով իր 400-րդ հանդիպումը, բոլորին ապշեցրել է իր արդյունավետ խաղով` դառնալով դասական հեթ-տրիկի հեղինակ (Խմբ. Նշենք, որ "Լիվերպուլ" - "Էվերթոն" մերսիսայդյան դերբին ավարտվել է 3-0 հաշվով` հօգուտ "կարմիրների"): Սթիվենն ասել է. "Հավատացեք, որ "Էվերթոնին" հաղթելը դա ուրիշ զգացողություն է: Բայց եթե դրա հետ մեկտեղ դու մերսիսայդյան դերբում դառնում ես հեթ-տրիկի հեղինակ, այ այդ ժամանակ ամեն ինչ մի տեսակ երևութական է դառնում: Սակայն պետք չէ մոռանալ իմ թիմակիցներին, ովքեր ինձ օգնեցին ցուցադրելու երեկվա նման աստվածային հանդիպում: Ամենից շատ պարտական եմ Սուարեսին, ով երկու անգամ "միսը սկուտեղի վրա մատուցեց ինձ, և ինձ մնում էր միայն դա ուտել": Երեկվա հանդիպումը հիանալի էր, նամանավանդ, երբ մենք չոր հաշվով հաղթեցինք: Մենք ստացանք այն ամենը, ինչ սպասում էինք այս հանդիպումից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0