Home » 2013 » Հունվար » 12 » Ջերարդը տպավորված չէ տրանսֆերներով
14:10
Ջերարդը տպավորված չէ տրանսֆերներով
 Անգլիական "Լիվերպուլի" բազմափորձ ավագ ու թիմի առաջատար Սթիվեն Ջերարդը իր կարծիքն է արտահայտել հեղինակավոր ակումբի վարած տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ. "Եթե ճիշտն եք ուզում իմանալ, ապա պետք է ասել, որ ինձ չի տպավորեցնում մեր ակումբի` միայն երիտասարդ ֆուտբոլիստներ գնելու քաղաքականությունը: Ես հիշում եմ մի շարք դեպքեր, երբ խաղացողները նոր թիմ են տեղափոխվել 28-29 տարեկանում, սակայն կարողացել են այդ թիմերին նոր շունչ ու խաղային ձեռագիր տալ: Թեկուզ ավելի մեծ տարիքի ֆուտբոլիստները ուղղակի հոյակապ ֆուտբոլ են ցույց տվել: Ես էլ կարող եմ բերել Հերի Մակալլիստերի օրինակը: Նա եկավ "Լիվերպուլ" բավականին մեծ տարիքում, սակայն բոլորս էլ լավ գիտենք, թե նա ինչ է արել մեզ համար: Այդպիսին կարող է դառնալ նաև Ֆրանկ Լեմպարդը: Իհարկե, տրանսֆերներն իմ գործը չեն, սակայն եթե "Չելսին" չկարողանա նրան պահպահել թիմում, ապա նա կտեղափոխվի մեկ այլ մեծ ակումբ: Նա հաստատ 2-3 տարի էլ կարող է հոյակապ խաղ ցուցադրել, դրանում ոչ մի կասկած չունեմ: Իհարկե, ես հասկանում եմ, որ բոլոր թիմերը ուզում են երիտասարդ բրիտանացի խաղացողների գնել, բայց ես համաձայն չեմ, որ չպետք է գնել և ավելի տարիքավոր խաղացողների: Երիտասարդները պետք է աճեն փորձառուների կողքին: Ես շատ բան եմ սովորել Մակալլիստերից: Անգլիական "Պրեմիեր լիգայում" խաղալու համար միշտ փորձ է հարկավոր: Այսօր ես նայում եմ "Ասթոն Վիլլային", որը համալրված է երիտասարդ ու խոստումնալից բազում խաղացողներով, բայց եթե նաև մի քանի փորձառուներ օգնեին նրանց, ապա լիովին այլ ֆուտբոլ կտեսնեինք: Եթե ցանկանում ենք հաղթել, ապա պետք է լավ բալանս ունենալ թիմում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 343 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0