Home » 2012 » Փետրվար » 26 » Ջերարդը կարող է լքել Անգլիայի ընտրանուն
18:15
Ջերարդը կարող է լքել Անգլիայի ընտրանուն
Ջերարդը կարող է լքել Անգլիայի ընտրանուն Մերսիսայդյան "Լիվերպուլի" և Անգլիայի ազգային հավաքականի հիմնական կազմի բրիտանացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը լրագրողներին հասկացրել է, որ այս ամռանը կարող է և որոշում կայացնել, ըստ որի` պաշտոնապես կավարտի ֆուտբոլային կարիերան Անգլիայի ազգային հավաքականում: Հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է բազմափորձ Ջերարդի խոսքերը. "ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո հանգիստ կնստեմ և կմտածեմ ապագայիս մասին: Դեռևս ոչ մեկի հետ չեմ քննարկել ազգային ընտրանում իմ կարիերան ավարտելու մասին: Ներկայումս ես միմիայն կենտրոնացած եմ "Լիվերպուլում" ելույթներիս վրա: Շատերին գիտեմ, ովքեր ավարտել են իրենց կարիերան ազգային հավաքականներում` ակումբային կարիերան շարունակելու համար, և որոնց մոտ դա շատ լավ էլ ստացվել է":
     Նշենք, որ 31-ամյա բրիտանացին համարվում է Անգլիայի ընտրանու ավագի հիմնական հավակնորդներից մեկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0