17:37 Ջերարդը վիրահատվել է | |
Անգլիական հեղինակավոր մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ անգլիական "Լիվերպուլի" անգլիացի ավագ Սթիվեն Ջերարդը վիրահատության է ենթարկվել և դրա պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս:
Հիշեցնենք, որ նա վնասվացք էր ստացել դեռ անցած ամսվա սկզբին և բաց էր թողել մի քանի հանդիպումներ: Բժիշկները որոշեցին, որ առանց վիրահատական միջամտության Ջերարդը չի ապաքինվի: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վիրահատությունը լավ է անցել, բայց կիսապաշտպանին ապաքինվելու համար անհրաժեշտ է մեկ ամիս: Փաստորեն, Ջերարդն իր թիմին չի կարող օգնել "Եվրոպայի լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպմանը, ինչպես նաև 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը, եթե, իհարկե, "Լիվերպուլը" հաղթահարի "Բրագայի" արգելքը, որի հետ առաջին հանդիպումը պարտվել է : 1-0 հաշվով: Նա նաև բաց կթողնի Անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական 4 տուրերը: Ջերարդը չի խաղա նաև Եվրո-2012-ի ընտրական փուլի Ուելսի հետ կայանալիք հանդիպմանը: | |
|
Total comments: 0 | |