Home » 2012 » Օգոստոս » 19 » Ժ. Մոուրինյո. "Չեմ ուզում 70 տարեկանում լինել "Ռեալի" մարզիչը"
18:49
Ժ. Մոուրինյո. "Չեմ ուզում 70 տարեկանում լինել "Ռեալի" մարզիչը"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեռևս լիովին չի պատկերացնում, թե ինչպես կարող է "Արքայական ակումբի" համար ինքը դառնալ "նոր Ալեքս Ֆերգյուսոն": Բացի այդ` "Յուրահատուկը" խոսել է իր թիմի հիմնական մրցակցի` "Բարսելոնայի" մասին: "Անիրական է, որ ես "Ռեալի" համար կդառնամ այնպիսի մշտական մարզիչ, ինչպիսին Ալեքս Ֆերգյուսոնն է "Մանչեսթեր Յունայթեդի" համար: Եթե ես շարունակեմ մարզել "Ռեալը" ևս 20 տարի, ապա կլինեմ արդեն 69 տարեկան: Դա ուղղակի անհավանական է: Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարող եմ 70 տարեկանում շարունակել աշխատել Մադրիդի "Ռեալի" պես հզոր թիմում: Մյուս կողմից ես դեռևս 4 տարվա պայմանագիր ունեմ այս չքնաղ թիմի հետ: Սա նշանակում է, որ 100 տոկոսով դեռ այստեղ կլինեմ ևս 4 տարի: Իմ գլխավոր նպատակները այս պահին կապված են միայն "Ռեալի" հետ: Անցած տարի մենք Եվրոպայի լավագույն թիմն էինք, այս տարի էլ կփորձենք դառնալ լավագույնը աշխարհում: Այս տարի կփորձենք հաղթել նաև բոլոր հնարավոր մրցանակները: Թե արդյոք կատալոնական "Բարսելոնան" ավելի է թուլացել Պեպ Գվարդիոլայի գնալուց հետո, ցույց կտա այդ թիմի ցուցադրած խաղը: Ես ոչինչ այդ մասին չեմ մեկնաբանի",- ասել է "Յուրահատուկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 344 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0