Իսպանական "Լա Լիգայի" ներկայիս առաջատար "Բարսելոնայի" նախկին սան Լիսաբոնի "Սպորտինգի" այժմյան ֆուտբոլիստ Ժեֆրեն Սուարեսի գործակալ Խորխե Լյագոստերան հաստատել է, որ "Լիվերպուլը" և անգլիական այլ ակումբներ հետաքրքրված են տաղանդաշատ ֆուտբոլիստի ծառայություններով. "Այո՛, հենց "Լիվերպուլն" էլ, անգլիական այլ ակումբների հետ այսօր հետևում են իմ խաղացող Ժեֆրենին: Բայց դեռևս պաշտոնական ոչինչ չկա: Սրանք հիմք ունեցող դեռ խոսակցություններ են":
|