Սերբ ֆուտբոլային հսկա Նիկոլա Ժիգիչը մոտակա օրերին արդեն երրորդ անգամ կարող է դառնալ Սանտանդերի "Ռասինգի" խաղացող: Ինչպես նշում են իսպանական թերթերը, այժմ Անգլիայում հանդես եկող խաղացողը լուրջ խնդիրներ ունի հարմարվելու հետ կապված և կարող է վերադառնալ հարազատ դարձած "Լա լիգա", որտեղ ժամանակին բավականին հաջող ելույթներ է ունեցել: Նշենք նաև, որ հարձակվողով հետաքրքրված է նաև "Մալագան":