Լոնդոնյան "Չելսիի" և Ռուսաստանի ազգային հավաքականի ձախ եզրային ունիվերսալ կիսապաշտպան Յուրի Ժիրկովը պաշտոնապես դարձել է Մախաչկալայի "Անժիի" ֆուտբոլիստ. այս մասին երեկ պաշտոնապես հայտնել է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Ռուսաստանի ազգային ընտրանու խաղացողը երեկ վերջնական բուժզննում է անցել, որից հետո "Անժիի" հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: