Պորտուգալական "Բենֆիկայի" գլխավոր մարզիչ Ժորժ Ժեզուշը հավատում է, որ "Բենֆիկան" ունի բոլոր հնարավորությունները "Մանչեսթեր Յունայթեդին" հաղթելու համար. "Խաղին տրամադրվելու առումով իմ տղաները որևէ խնդիր չունեն: Երբ հնչում է "Չեմպիոնների լիգայի օրհներգը", ֆուտբոլիստներս լցվում են անասելի էմոցիաներով և հասկանում են, որ խաղում են ամենաուժեղ ակումբների շարքում: Մեր խմբի բոլոր ակումբները կարող են շարունակել պայքարը, իսկ թեորեապես ֆավորիտներ են համարվում "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բենֆիկան",-ասել է "արծիվների" գլխավոր մարզիչը:
|