11:23 Ժուանը չի ցանկանում հեռանալ | |
Հռոմեական "Ռոմայի" բրազիլացի պաշտպան Ժուանն իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ մայրաքաղաքային "գայլերի" կազմից: "Իհարկե, ճիշտ են այն տեղեկությունները, որ բրազիլական մի շարք ակումբներ ցանկություն ունեին ինձ վերադարձնելու հայրենիք, սակայն ես մերժել եմ բոլոր առաջարկները: Ռոմայի նոր ղեկավարության հետ լավ հարաբերություններ են ձևավորվել, և ես այժմ չեմ ցանկանում ոչ մի տեղ գնալ, նամանավանդ երբ մեր մարզիչն է դարձել Լուիս Էնրիկեն, ով արդեն ինձ հետ անձնական զրույց է ունեցել",-Lance.net պարբերականին ասել է բրազիլացի պաշտպանը: | |
|
Total comments: 0 | |