13:46 Ժուլիո Սեզարը անչափ մոտ է "Տոտենհեմ" տեղափոխվելուն | |
Իտալական "Ինտերի" բրազիլացի 32-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարը շատ շուտով կարող է հայտնվել անգլիական "Պրեմիեր լիգայում", որտեղ հայտնի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան երկու թիմերը` "Արսենալը" և "Տոտենհեմը": Հատկապես վերջինիս ղեկավարներն առավել ակտիվորեն բանակցություններ են վարում Ժուլիո Սեզարի իտալացի գործակալի հետ: Կլաուդիո Վիգորելլին` 32-ամյա բրազիլացու գործակալը, արդեն հանդիպել է "խթանների" ղեկավարության հետ, նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, ըստ որի` դարպասապահը կտեղափոխվի հենց "Տոտենհեմ": Իտալական ակումբը օրերս չի հայտավորել բրազիլացի դարպասապահին "Եվրոպայի լիգայի" խաղարկությանը, քանի որ թիմի ավելի երիտասարդ նորեկ Սամիր Հանդանովիչը բրազիլացուն արագորեն դուրս է մղել "ներաձուրիների" հիմնական կազմից:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների` բրազիլացու թեկնածությունն առաջարկել է "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով դժգոհ է մնացել, երբ ֆրանսիական "Լիոնը" իր երիտասարդ դարպասապահ Ուգո Լյորիսի համար մեծ փոխհատուցում է ցանկացել "Տոտենհեմի" ղեկավարությունից: Սպասվում է, որ եթե Ժուլիո Սեզարը հայտնի Անգլիայում, ապա "Տոտենհեմից" կհեռանա մեկ այլ բրազիլացի դարպասապահ` Էուրելիո Գոմեսը, ով վարձավճարային հիմունքներով կշարունակի հանդես գալ Անգլիայում: | |
|
Total comments: 0 | |