Home » 2012 » Օգոստոս » 17 » Ժուլիո Սեզարը կխաղա "Տոտենհեմում", իսկ "Ինտերը" կստանա....
08:42
Ժուլիո Սեզարը կխաղա "Տոտենհեմում", իսկ "Ինտերը" կստանա....
 Իտալական "Ինտերի" բրազիլացի բազմափորձ դարպասապահ Ժուլիո Սեզարին ընդամենը կես քայլ է մնացել, որպեսզի խաղացողը հայտնվի անգլիական "Տոտենհեմում", որը լրջորեն հետաքրքրվում է 32-ամյա դարպասապահի ծառայություններով: "Խթանների" ղեկավարությունը լիովին պատրաստ է "Ինտերին" զիջել իր մեքսիկացի եզրային ֆուտբոլիստ Ջովաննի դոս Սանթոսին` որպես Ժուլիո Սեզարի տրանսֆերին համարժեք փոխհատուցում: Իտալական կողմը ևս դեմ չէ նման փոխանակմանը, նամանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ մեքսիկացի ֆուտբոլիստը բավական երիտասարդ է իր բրազիլացի գործընկերոջից: Այսօր բանակցությունների վերջին փուլն է, և արդեն երեկոյան գուցե գործարքն ավարտված կլինի: Բացի այդ` անգլիական կողմը ստիպված է ևս 4 մլն եվրո վճարել իտալացիներին, եթե Ժուլիո Սեզարը մոտակա 4 տարիների ընթացքում իր նոր թիմի` "Տոտենհեմի" կազմում էլ դառնա Անգլիայի չեմպիոն, "Եվրոպայի լիգայի" հաղթող կամ ավելի քան 2 տարի հանդես գա "Չեմպիոնների լիգայի" հեղինակավոր մրցաշարում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 371 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0