16:14 Ժուլիո Սեզարը տարօրինակ մարդ է | |
Միլանյան "Ինտերի" բրազիլացի 31-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարը իր Facebook-ի անձնական երեկ էջում գրել էր, որ շուտով կլքի այն թիմը, որում ինքը հանդես է եկել վերջին 7 տարիների ընթացքում: "Դրանք շատ գեղեցիկ ու հաջող 7 հրաշալի տարիներ էին, բայց մի քանի օրից էլ իմ արկածներն "Ինտերում" արդեն կավարտվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին: Վստահ եմ` առաջիկայում Ձեզ նոր հաղթանակներ են սպասվում",- գրել էր բրազիլացին, սակայն ավելի ուշ դարպասապահը հերքել է, թե իբր էջ ունի Facebook-ում և նման հայտարարություն չի տարածել:
| |
|
Total comments: 0 | |