Home » 2012 » Փետրվար » 26 » Ժոզե Մոուրինյո. "Ցանկանում ենք հաղթել "Պրիմերան", ոչ թե ռեկորդներ սահմանել"
17:56
Ժոզե Մոուրինյո. "Ցանկանում ենք հաղթել "Պրիմերան", ոչ թե ռեկորդներ սահմանել"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թիմի նպատակն է դառնալ Իսպանիայի չեմպիոն, ոչ թե ինչ-որ ռեկորդներ սահմանել: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է "Յուրահատուկի" խոսքերը. "Մենք չենք ցանկանում ինչ-որ ռեկորդներ սահմանել կամ թարմացնել: Մենք պարզապես ցանկանում ենք հաղթել "Պրիմերան", որի համար թիմն անում է ամեն ինչ: Ռեկորդներ սահմանելը մեր համար երկրորդական նպատակ է: Առաջիկա տուրում պետք է հանդիպենք մայրաքաղաքային "Ռայո Վալյեկանոյի" հետ, ում մարզադաշտի չափերն այդքան էլ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, սակայն դա, անկասկած, չի կարող արդարացում լինել, եթե հանկարծ միավորներ կորցնենք "Ռեալը" երբեք արդարացումներ չի փնտրում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 45427 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0