22:16 Ժոզե Մոուրինյո. "Եթե "Բարսելոնան" չլիներ, ապա..." | |
Մադրիդի "Ռեալի" "լրագրողասեր" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ կիսվել է ավարտված մրցաշրջանից ստացած իր տպավորություններով, ինչպես նաև պատմել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը "Բլանկոսների" հետ: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է պորտուգալացի "Յուրահատուկի" խոսքերը. "Եթե "Բարսելոնան" չլիներ կամ հանդես չգար "Լա լիգայում", ապա "Ռեալն" առանց մարզչի հեշտությամբ կկարողանար դառնալ Իսպանիայի չեմպիոն: Այս տարի մենք կարողացանք հավաքել խորհրդանշական 100 միավոր և թիմի ոխերիմ թշնամի կատալոնական "Բարսելոնային" շրջանցել շուրջ 9 միավորով: Միավորների այսպիսի մեծ տարբերություն ես մինչ այժմ չէի տեսել ո՛չ Անգլիայում, ո՛չ Իտալիայում, ո՛չ Ֆրանսիայում: Այո՛, Ձեր ունեցած տեղեկությունները հավաստի են. ես "Ռեալի" հետ գործող պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2016թ.: Սակայն սա չի նշանակում, որ ես թիմում կմնամ միչև պայմանագրիս ավարտը, քանի որ "Ռեալն" այնպիսի հզոր ակումբ է, որ մեկ-երկու անընդմեջ անհաջողություններից հետո կարող է գրչի մեկ հարվածով հեռացնել մարզչի պաշտոնից յուրաքանչյուրին: Ինձ հետ դա չկատարվելու համար թիմին պետք է միշտ նույն մակարդակի վրա պահեմ: Փորձելու եմ անել այնպես, որպեսզի թիմը որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճի":
| |
|
Total comments: 0 | |