Home » 2012 » Օգոստոս » 14 » Ժոզե Մոուրինյո. "Ինձ անվանեք "Միակ", ոչ թե "Յուրահատուկ" մարզիչ"
20:21
Ժոզե Մոուրինյո. "Ինձ անվանեք "Միակ", ոչ թե "Յուրահատուկ" մարզիչ"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչը էլի հերթական ցնցող հարցազրույցն է տվել իսպանական հայտնի լրատվամիջոցներից մեկին: Հարցազրույցի ժամանակ հայտնի մասնագետը խորհուրդ է տվել մարզական լրագրողներին համապատասխանորեն գնահատել իր վաստակը: "Ես դեռևս միակ մարզիչն եմ աշխարհում, ով 49 տարեկանում հաղթել է եվրոպական ֆուտբոլի առաջատար եռյակի` Անգլիայի, Իտալիայի ու Իսպանիայի ազգային առաջնություններում: Չմոռանանք նաև, որ իմ գլխավորությամբ "Պորտուն" դարձել է Պորտուգալիայի չեմպիոն: Այնպես որ ինձ անվանեք ոչ թե "Յուրահատուկ" (Special One), այլ ուղղակի "Միակ" (Only One): Ինձնից բացի ոչ ոք նման նվաճման չի հասել",- ասել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչը, ում գլխավորությամբ "Արքայական թիմը" 3-րդ մրցաշրջանն արդեն է սկսում::
   Բացի այդ` պորտուգալացին խոսել է նաև իր ներկայիս կարիերայի մասին. "Ինձ համար ամեն ինչ էլ բավական լավ է դասավորվում: Այժմ ոչ թե իմ, այլ ուրիշների մասին եմ մտածում: Ես ավելի շատ, օրինակ, ուրախ էի իտալական "Ինտերի" համար, որը ինձ հետ ավելի քան 50 տարի անց նվաճեց "Չեմպիոնների լիգայի" գավաթը, քան անձամբ ինձ համար, թեև արժանացել էի նման 2-րդ նվաճմանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0